Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Հասարակություն

Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս մայորին մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ ահազանգ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարբեր ձևաչափով ու «տրամաչափով» ճնշումների և քրեական հետապնդումների են ենթարկվում հերոսներ ու հրամանատարներ, ովքեր աչքի են ընկել ըմբոստությամբ ու իրենց մարտական հետագծով։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այդպիսի մի պատմության մեջ էլ հայտնվել է Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մայոր Արամո Եգանյանը։

Հարուցված է քրեական գործ, Եգանյանին մեղադրանք է առաջադրված, որով մայորին սպառնում է 4-8 տարի ազատազրկում։

Մեր տեղեկություններով՝ դեպքը, որի առնչությամբ հարուցվել է քրգործը, տեղի է ունեցել այս տարվա՝ 2021 թվականի գարնանը։

NEWSPRESS.am-ը փորձել է պարզել դեպքի հանգամանքները և իմացել, որ պայմանագրային զինծառայող, շարքային Աշոտ Շահբազյանը մայոր Արամո Եգանյանին խնդրել է կարճ ժամանակով գնալ տուն և վերադառնալ՝ ասելով, որ տանը կարևոր գործեր կան։

Մայոր Եգանյանը թույլ է տվել նրան լքել զորամասը՝ արագ վերադառնալու պայմանով։ Ավելի քան 2 ժամ անց շարքային Շահբազյանը ծառայության վայր է վերադարձել միայն մի քանի զանգից հետո։

Շարքային զինծառայողը զորամաս է վերադարձել ոչ սթափ վիճակով․ նա ագրեսիվ պահվածք է ցուցաբերել և հերթապահի հետ վիճաբանության մեջ մտել, անգամ փորձել հարվածել նրան։

Գործը հասել է քաշքշուկի, երբ նրանց ձայները լսելով, դուրս է եկել մայոր Եգանյանը։ Նա փորձել է կանոնակարգել իրավիճակն ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն շարքային Շահբազյանը շարունակել է ագրեսիվ պահվածք դրսևորել։

Այս անգամ զինծառայողը հարձակվել է արդեն մայորի վրա ու փորձել է նրան հարվածել։ Ինքնապաշտպանվելու և սպայի պատիվը պահելու համար՝ մայոր Եգանյանը հարվածել է է Շահբազյանին՝ պատճառելով նրան թեթև մարմնական վնասվածք, որի վերաբերյալ կա դատաբժշկական եզրակացություն։

Մասնավորապես, եզրակացությունում նշվել է, որ որևէ առողջական խնդիր Շահբազյանը չունի, իսկ վնասվածքը գնահատվել է թեթև։

Այս դեպքի առնչությամբ էլ հարուցվել է քրգործ և ուղարկվել դատարան։ Դատական առաջին նիստի օրը դեռ որոշված չէ․․․

Հատկանշական է, որ անտեսվել է շարքային զինծառայողի կողմից կանոնակարգը խախտելու փաստը և այն, որ ըստ էության, կադրային սպան՝ մայորի ուսադիրներով, 3 անգամ փորձել է պայմանագրայինին ցույց տալ իր տեղը, իսկ վերջինս հարձակվել և փորձել է հարվածել․․․

Զավեշտալին և նաև ողբերգությունն այն է, որ վերոհիշյալ դեպքից անմիջապես հետո, Աշոտ Շահբազյանը տեղափոխվել է բանակի հատուկ նշանակության զորքեր և անհոգ ծառայում է․․․

 

 

Որպեսզի շատերը պատկերացում կազմեն, թե ով է Արամո Եգանյանը,

NEWSPRESS.am-ը ներկայացնում է

վերջինիս  ծառայողական կենսագրությունը


Ծնվել է 1992 թ. մայիսի 5-ին քաղաք Երևանում։

Նախնական կրթությունը նախ ստացել է ՌԴ քաղաք Բառնաուլում, այնուհետև տեղափոխվել է Արցախ և ավարտել Ճարտարի միջնակարգ դպրոցը։

2009 թ.-ին ընդունվել և 2013 թ.-ին ավարտել է՝ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ՀՕՊ բաժինը։

2016 թ-ին ընդունվել և 2018 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է իրավագիտության մագիստրատուրան։

«Քայլելով կյանքի ճանապարհով» ժողովածուի հեղինակն է։

2009 թ.-ից ծառայում է ԶՈւ-ում։

2013 թ.-ից մինչ օրս, որպես կադրային սպա, ծառայում է ՊԲ-ում։

Ապրիլյան քառօրյա պատերազմում մարտական խնդրի հաջող կատարման համար (խոցել է 2 ԱԹՍ) պարգևատրվել է՝ «Արիության համար» մեդալով։

Արցախյան 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցելու և մոտ 30 օդային նշանակետեր ոչնչացնելու համար, պարգևատրվել է՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2 անգամ խոցվել է օդային նշանակետերի կողմից, իսկ Հադրութում 3 օր ընկել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է անձնակազմն ու իր սպառազինությունն անվնաս դուրս հանել շրջափակումից։

 

NEWSPRESS.am-ը փորձեց պարզել և ներկայացնել 

պայմանագրային զինծառայող, շարքային Աշոտ Շահբազյանի ծառայողական կենսագրությունը ևս:

  • Աշոտ Շահբազյանը ծառայողական կենսագրություն չունի