Արայիկ Հարությունյանի հովանավորչությամբ Արցախում թալան է իրականացվում. Արցախի ԱԺ պատգամավոր (տեսանյութ)
«Մենք ամպագոռգոռ հայտարարություններով միշտ ասել ենք, որ պետությունը կանգնած է զինվորի թիկունքին, բայց այսօրվա սահմանին կանգնած զինվորի վիճակը բոլորիս մտահոգում է»: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունների քայլերը սահմանին տիրող իրավիճակի ուղղությամբ անընդունելի են, քանի որ տեսնելով, թե սահմանին ինչ վիճակ է, խաղաղ բնակչությունը ևս մտահոգվում է:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով մեր քաղաքացին տևական ժամանակ նման իրավիճակում չի կարողանա իր կյանքը կառուցել»,-ասաց Դավիթ Գալստյանը և հավելեց. «Եթե չունենք ամուր պաշտպանված սահման, ապա խաղաղ բնակչության արտագաղթը, որն ավելի մտահոգիչ է, լինելու է պարբերաբար»:
Մանրամասները՝ տեսանյութում