Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն որոշակի քաղաքական ազդակներ է կապել հագուստի գույնի հետ և նշել, որ իր համար կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո «նոր ժամանակ է սկսվում»: Այս մասին գրում է tass.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, շաբաթ օրը հրապարակված Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Մերկելն ասել է.«Երբեմն եղել է այդպես»:
Նա նաև ասել է, որ չի պատրաստվում իր հագուստը տալ թանգարաններին: «Հագուստը տանում են կարիքավորների համար օգտագործված հագուստի հավաքման կետեր: Պարբերաբար: Ես հագուստը թանգարանին չեմ տալիս», - ասել է Մերկելը:
Կանցլերը նաեւ բացատրել է, թե ինչու է միշտ խուսափել «միգրացիոն ճգնաժամ» արտահայտությունից: «Այո, դա ճիշտ է: Սկզբունքորեն ես խուսափում եմ այս բառից [գերմաներեն, սա մեկ բառ է], քանի որ փախստականն ինձ համար ոչ թե ճգնաժամ է, այլ մարդ», - շեշտել է նա:
Մերկելը նշել է, որ իր կարծիքով, անօրինական միգրանտների ներհոսքի հետ կապված թույլ տրված սխալները «թույլ են տրվել 2015 թվականի աշնանից (միգրացիոն ճգնաժամի գագաթնակետից) շատ առաջ»: