Սաակաշվիլին արյան փոխներարկում է ստացել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլից առաջացած վատառողջության պատճառով արյան փոխներարկում է պահանջել։ Այս մասին հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
«Մենք նրան փոխներարկում ենք արել։ Փոխներարկումը լավ է անցել։ Մեզ օգնեցին բանտի բժիշկներն ու շտապօգնության թիմը։ Առայժմ ամեն ինչ կարգին է»,-ասել է բժիշկը Sputnik Գրուզիայի հետ հարցազրույցում։
Ըստ Կիպշիձեի՝ բանտում գտնվող բժշկական գրասենյակը նախատեսված չէ նման պրոցեդուրաների համար, և փոխներարկումն իրականում տեղի է ունեցել այլ տեղ։Նրա կարծիքով, Սաակաշվիլիին բուժում է անհրաժեշտ բանտից դուրս գտնվող կլինիկայում: