Կյանքից հեռացավ ԱԼՄ Հոլդինգի հիմնադիր նախագահ Տիգրան Կարապետյանը
Կյանքից հեռացավ ԱԼՄ Հոլդինգի հիմնադիր նախագահ Տիգրան Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է:
Մինչ ինքնազգացողության վատթարացումը, Տիգրան Կարապետյանը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, հիվանդացել է կորոնավիրուսով, սակայն, ինչպես տեղեկացանք, նա ավելի հեշտ է տարել ու հաղթահարել էր հիվանդությունը։
Մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, շտապ տեղափոխվել է հիվանդանոց: