«ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Մոհամմեդ Սալլահին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն շարունակում է հետևել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալլահի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ինչպես նշում է Goal.com-ը, եգիպտացին դեռևս չի շտապում նոր պայմանագիր ստորագրել անգլիական ակումբի հետ, իսկ այդ ֆոնին փարիզյան ակումբը ցանկանում է ամեն կերպ թիմ բերել եգիպտացուն, ով Կիլիան Մբապպեի հեռանալու դեպքում կդառնա ֆրանսիացու լիարժեք փոխարինողը։
Ընդգծենք, որ Սալլահի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։