Ադրբեջանը Կովսականում (Զանգելան) կառուցում է միջազգային օդանավակայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան Կովսական (Զանգելանի) շրջան կատարած ուղեւորության ընթացքում ծանոթացել են Զանգելանի միջազգային օդանավակայանի շինարարությանը:
Տեղեկությունների համաձայն՝ «AzVirt» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Քամիլ Ալիևը պետության ղեկավարին և առաջին տիկնոջը տեղեկացրել է օդանավակայանում իրականացվող աշխատանքների մասին։ 3000 մետր թռիչքուղով օդանավակայանի շինարարությունը սկսվել է այս տարվա մայիսին։ Զանգելանի օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռներ, այդ թվում՝ ծանր բեռնատար ինքնաթիռներ։
Օդանավակայանը կարևոր դեր կխաղա Զանգելանի հետագա հաջող սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Այս մասին նշում է «AzerTAc»-ը: