Ես նույնիսկ պատրաստ եմ մահանալ. Սաակաշվիլին կստանա բժշկական օգնություն
Վրաստանի բանտարկյալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 20-րդ օրն է հացադուլ է հայտարարել, հայտարարել է բժշկական օգնություն ստանալու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին Սաակաշվիլին ներկա է եղել Առողջապահության նախարարության հրամանագրով ստեղծված բժիշկների խորհրդակցությանը: Ավելի ուշ բժիշկները հանդիպել են Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ և քաղաքական գործչին խորհուրդ տվել շուտափույթ հոսպիտալացում:
«Մինչ ես գտնվում եմ բանտում, ես ոչ մի ձևով սնունդ չեմ ստանալու և նույնիսկ պատրաստ եմ մահանալ: Միևնույն ժամանակ, ես ցանկանում եմ պահպանել առողջ միտք և աշխատունակություն: Հետևաբար, ես համաձայն եմ բժիշկների բժշկական միջամտությանը, ովքեր կօգնեն ինձ առողջ մնալ և նույնիսկ մասնակցել ընթացիկ իրադարձություններին, որպեսզի կարողանամ օգնել Վրաստանին,քանի դեռ կարող եմ»-նշել է Սաակաշվիլին: