Մանր-մունր ճիճուներին դեմ չտաք․ Նաիրի Հոխիկյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ներկայանալի իշխանականներին
Հրապարակային հրավիրում եմ բանավեճի ՀՀ քաղաքական իշխանության ցանկացած ներկայացուցչի' Նիկոլ Փաշինյանից մինչև նախարարներ ու ՔՊ պատգամավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Կհամարձակվե՞ք ուղիղ եթերում բացատրել, թե ինչ եք անում այս երկրի հետ և պատասխանել իմ փաստարկված հարցադրումներին։
Սպասում եմ ձեր համարձակներին, բայց մանր-մունր ճիճուներին դեմ չտաք։ Միայն ձեր ներկայանալի դեմքերը»,- գրել է նա։