Իրաքի իշխանությունները մտադիր են Ռուսաստանից գնել С-300 զենիթահրթիռային համակարգ
Իրաքի կառավարությունը ծրագրում է պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ «С-300» զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Մուհամեդ Ռիդա ալ-Հայդարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի պատվիրակությունը երկրի հակաօդային պաշտպանության հրամանատարի գլխավորությամբ, այցելել է Ռուսաստան, որտեղ բանակցել է «С-300» համակարգի գնման պայմանագրի շուրջ»,-ասել է նա:
Սակայն, ըստ պատգամավորի, մինչդեռ «գործը կասեցված է»: Թե կոնկրետ երբ կվերսկսվեն զենքի գնման շուրջ բանակցությունները, նա չի մանրամասնել։
Ալ-Հայդարը հայտնել է, որ Իրաքը նաև պայմանագրեր է կնքել Մոսկվայի հետ `զրահապատ բրիգադի վերազինման համար: Նա նշել է, որ իրաքցի զինվորականները ռուսական զենքի եւ, մասնավորապես, զրահատեխնիկայի օգտագործման մեծ փորձ ունեն: