Իրանում գրանցվել է 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Իրանի Կիրմանշահ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Կիրմանշահ նահանգի Գասրիշիրին շրջանում:
Ցնցումների հետևաքնով ավերածությունների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։