«Բարսելոնա»-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Մեմֆիս Դեպային
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպային։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Դեպայի կնքած պայմանագրում կար կետ, որով պայմանավորված Դեպայը կարող էր պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով։ Դեռևս բանակցությունների մասին մանրամասներ չկան։
Ընդգծենք, որ Դեպայի պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականը։