Ազգային ժողովի իշխանական թևը ցինիկաբար խախտում է ՍԴ որոշումը. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերի 24-ին բոյկոտել են ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արդեն միջանցքում, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բոյկոտել են, քանի որ նիստն ապօրինի էր: Նրա խոսքով, ԱԺ քննարկումների օրակարգում ներառվել է հարց, որը չի համապատասխանում ոչ երկրի Սահմանադրությանը, ոչ Սահմանադրական դատարանի որոշումների պահանջներին։ Իշխան Սաղաթելյան Արամ Վարդևանյանի որակմամաբ, դա ակնհայտ հանցագործություն է, և դրա համար այս օրակարգի շրջանակում քննարկվող բոլոր հարցերն ըստ էության չեն կարող համարվել լեգիտիմ:
«Ազգային ժողովի իշխանական թևը ցինիկաբար խախտում է ՍԴ որոշումը և այսօր ԱԺ-ը ֆիքսեց, որ կատարվում է հանցագործություն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում