Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը. Օրակարգում 2 հարց է
Հայաստանի ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում երկու հարց է.
- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: Նշենք, որ մասնավորապես, վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում տեղի է ունենալու համայնքների խոշորացում:
Խորհրդարանական ընդդիմության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցի այս հարցերի քննարկումներին, քանի որ դրանք որևէ կերպ չեն առնչվում երկրի անվտանգության ապահովմանն ու առաջնային հարցեր չեն։