Մենք դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը անվանել ենք հինգի կամ վեցի հարթակ: Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել»,- նշել է Էրդողանը:
Նրա խոսքով, այս հարցը լինելու է այն հարցերի շարքում, որոնք ինքը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը քննարկել Իդլիբում իրավիճակը և « գալ կարևոր որոշման» երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: