Ծառուկյանը հենց այնպես չէր մերժի մեզ, նրան նեղացրել են․ խաղողագործները կառավարության մոտ են (տեսանյութ)
Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
Նրանք հիշեցնում են, որ երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հանդիպեց իրենց հետ ու խոստացավ, որ այսուհետ խաղողագործը ոչ մի խնդիր չի ունենալու։ Սակայն այսօր իրենք կանգնել են խնդրի առաջ։
«Էս մարդիկ չեն ուզում բացահայտ, տղամարդավարի ասեն՝ մենք անզոր ենք էդ հարցերը լուծելու կամ անզոր ենք սպիրտի դեմն առնելու։ Հայկական կոնյակն իր վարկանիշն օրեցօր գցում է միջազգային շուկայում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» գործարանում իրենց խաղողը մշտապես հանձնող խաղողագործները վստահեցնում են, որ Ծառուկյանը հենց այնպես չէր մերժի իրենց։
«Ծառուկյանի ու կառավարության միջև տարաձայնություններ կան, երևի նեղացրել են Ծառուկյանին, որ չի ուզում մեզնից խաղող ընդունել, թե չէ ինչի՞ պետք ա չընդուներ։ Բա ո՞նց եղավ, որ էդ մարդը մինչև հիմա ոչ մեկին չի նեղացրել, բոլորից խաղող է ընդունել, հիմա եկավ վերջին պահը՝ չընդունեց։ Բան ունեն ասելու, թող գան ուղիղ ասեն»,-լրագրողների հետ զրույցում նկատեց հավաքվածներից մեկը։