Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Միջազգային

Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն

ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ չհանգուցալուծված. իրանական բեռնատարների վարորդներն օրերս անգամ սպառնում էին փակել Գորիս-Կապան ճանապարհը, քանի որ ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանական երկու բեռնատարի վարորդների։

168.am-ը սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի կողմից Որոտանի հատվածում իրանական պետհամարանիշերով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերյալ և ի՞նչ լուծումներ են ակնկալում, արդյո՞ք դեսպանատունն այս խնդրի մասին մտահոգություններ և հարցումներ է ստանում Իրանի քաղաքացիներից, արդյո՞ք իրանական կողմը բանակցություններ վարում է հարցի առնչությամբ Ադրբեջանի հետ։

Նաև հետաքրքրվել էինք, թե դեսպանն ինչ դիտարկումներ ունի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ ադրբեջանական ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին:

Իրանի դեսպանությունից այսօր ստացանք պարզաբանում, որում նախ հաստատում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից սեպտեմբերի 15-ին երկու իրանցի վարորդների ձերբակալման լուրերը, ապա վստահեցնում՝ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետամուտ է լինում վերջիններիս վիճակին:

«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանատան պատասխանում:

Անդրադառնալով առհասարակ Որոտանի հատվածում իրավիճակին՝ դեսպանատնից փոխանցում են. «Կիրակի, սեպտեմբերի 12-ից ի վեր՝ ստեղծված իրավիճակի պատճառով ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին, և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:

Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմիններն այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ: Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:

Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»: