Մարիամ Փաշինյանը լուսանկարվել է զոհված զինծառայողի մոր հետ, որը Եռաբլուրում վիճաբանել էր Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)
Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել պատերազմում զոհված Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի հետ:
«Տիկին Գալինան, հերոս Սուրեն Բաբայանի (կապավոր կյաժ) մայրը:
Պատիվ էր Ձեր ձեռքը սեղմելը տիկին Գալինա, Ձեր ձեռքերի տաքությունը դեռ շատ է մեր երկիրը ջերմացնելու»,- գրել է նա:
Նշենք, որ Գալինա Բաբայանն այն նույն կինն է, որը Եռաբլուրում վիճաբանել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: