«Սատանան գիտի, թե ինչ է ասում վարչապետը․ անկախությունը նշելու միակ տեղը «Եռաբլուրն» է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
Անկախությունը նշելու միակ տեղը այս բարձունքն է՝ «Եռաբլուրը»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գունագեղ տոնակատարության մասին, Աղվան Վարդանյանն արձագանքեց․ «Սատանան գիտի, թե ինչ է ասում վարչապետը։ Անկախությունը ձեռք ենք բերել հայրենիքին տված կյանքերի գնով, և դրա միակ բարձրունքը Եռաբկուրն է»։