Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում Պետդումայի ընտրությունները
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղրիմում Պետդումայի ընտրություններն Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը:
Ղրիմը դարձավ Ռուսաստանի մարզ 2014-ի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որում Ղրիմի ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը կողմ արտահայտվեցին Ռուսաստանին միանալուն:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան, դեռ Ղրիմը համարում են ուկրաինական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք: Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ -ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով ՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: