Եռաբլուրում խոչընդոտում են լրագրողների աշխատանքներին
Այս պահին ոստիկանության աշխատակիցները Եռաբլուրում խոչընդոտում են լրագրողներին նկարահանումներ իրականացնել՝ թույլ չտալով մուտքից ներս մտնել:
Լրագրողները պահանջում են ներկայացնել արգելքի հիմքերը, սակայն ոստիկաններն անպատասխան են թողնում լրագրողների հարցերը, միայն նշում են, որ ծառայություն են իրականացնում: