Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում․ նրանք կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանը պլանավորում են Էրդողանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում քննարկել երկկողմ հարաբերությունները, սիրիական խնդիրները։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այց է նախապատրաստվում։ Օրակարգում երկկողմ հարաբերություններից բացի այլ թեմաներ ևս կլինեն»,- ասել է Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկման կարևոր թեմաները կլինեն Սիրիայի և տարածաշրջանային հակամարտությունները։