Ճապոնիան աշխարհի ամենատարեց բնակչության կազմ ունեցող երկիրն է
Ճապոնիայում 65 տարեկանից բարձր տարեցների թիվն առաջին անգամ հասել է 36,4 միլիոնի։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վիճակագրության համաձայն՝ Ճապոնիայում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը հասել է առավելագույնը 36.4 միլիոնի։ Նրանք կազմում են երկրի ամբողջ բնակչության 29,1 տոկոսը։
Այս ցուցանիշով Ճապոնիան աշխարհում առաջինն է։ Այս տարվա ընթացքում Ճապոնիայում տարեցների թիվն ավելացել է 220 հազարով։