Ժերոմ Բոատենգը կարող է ազատազրկվել 5 տարով
«Լիոնի» պաշտպան Ժերոմ Բոատենգը այսօր կկանգնի Մյունխենի դատարանի առջև՝ իր նախկին ընկերուհու՝ Շերին Զենլերի գործով, ումից նա երկու դուստր ունի:
Դատախազությունը մեղադրում է «Բավարիայի» նախկին խաղացողին աղջկան մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Ենթադրվում է, որ 2018-ին ֆուտբոլիստը հարձակվել է նրա վրա արձակուրդի ժամանակ՝ վիճաբանության պատճառով:
Եթե Բոատենգը մեղավոր ճանաչվի, նա կարող է տուգանվել կամ ազատազրկվել մինչև հինգ տարի ժամկետով: