Ռոնալդուն կլինի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն ավարտելուց առաջ բուժզննում է անցել: 36-ամյա հարձակվողը անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է երկու տարվա պայմանագիրը: Պայմանագիրը ներառում է ևս մեկ տարով երկարաձգման տարբերակ:
Պորտուգալացին այժմ բրիտանական վիզա է ստանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն կլինի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական 480 հազար ֆունտ աշխատավարձով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Կրիշտիանուի համար «Յուվենտուսին» կվճարի 15 միլիոն եվրո, եւս ութ միլիոնը տրամադրվում է որպես բոնուս: