Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին. Ֆաբրիցիո Ռոմանո
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է «Յուվենտուսից»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ պորտուգալացին այսօր ժամանել է «Յուվենտուսի» բազա, սակայն այնտեղ անցկացրել է ընդամենը 40 րոպե՝ հրաժեշտ տալու իր թիմակիցներին:
Նրա միակ ցանկությունն է ակումբը փոխել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Ռոնալդուն այսօր չի մարզվել «Յուվենտուսի» հետ:
Պորտուգալացին ակնկալում է, որ իր գործակալ Ժորժե Մենդեշը պաշտոնական առաջարկ կստանա «Մանչեսթեր Սիթիից»: Ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի անգլիական ակումբի հետ:
Հաղորդվում էր, որ պորտուգալացին 2 տարվա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Յուվենտուսը» մոտակա ժամերին կստանա 30 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ: