Ուշագրավ. Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը գաղտնի հանդիպում են ունենում
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այսօր գաղտնի հանդիպում է տեղի ունենում քաղաքական թիմերի առաջին դեմքերի մակարդակով:
Քիչ առաջ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկում արդեն իսկ հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրանց կառավարության նիստի ավարտից հետո գնացել է միանալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից Մյասնիկյան պողոտայով ուժեղացված հսկողություն է իրականացնում մինչև Աբովյան քաղաք: Առինջի կամրջի հարևանությամբ մեծ թվով ոստիկանական մեքենաներ են եղել: