ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով
ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերի հետ քաշման եւ սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեր կոչը՝ առանց նոր կորուստների։ ԵՄ-ը պատրաստ է օգնել կողմերին»,-գրել է պաշտոնյան: