Կառավարությունը ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին մինչև 26 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև քաղաքացու 26 տարին լրանալը տարկետում տալու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը չզեկուցվող էր:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի
ամառային զորակոչից սկսած մինչև քաղաքացու 26 տարին լրանալը տարկետում տալ Անդրանիկ Համլետի Կարապետյանին (ծնվ.` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Ա. Առաքելյան փ., տուն 49 Արմավիրի ԶԿ) 2021 թվականի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր)»,- ասված է որոշման նախագծում: