«ՊՍԺ»-ն Տեո Էրնանդեսի համար առաջարկել է 40 միլիոն եվրո գումար
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն 40 միլիոն եվրո գումար է առաջարկել իտալական «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսի տրանսֆերի դիմաց։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ:
Նշվում է, որ միլանյան ակումբը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ցանկանում վաճառել իր թիմի պաշտպանին։
Հավելենք, որ Տեոն ևս չի ցանկանում հեռանալ «Միլանից»։