Լիոնել Մեսսին չի տեղափոխվի «ՊՍԺ»
«ՊՍԺ»-ն չի ստորագրի Լիոնել Մեսսիին, ով հունիսի 30-ին դարձավ ազատ գործակալ:
Փարիզցիները այլեւս չեն փորձի պայմանագիր կնքել Մեսսիի հետ, գրում է «El Español»-ը ՝ վկայակոչելով «Le Parisien»-ին:
Արգենտինացին, ամենայն հավանականությամբ նոր համաձայնագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ:
Անցած մրցաշրջանում Լիոնելը 35 խաղ է անցկացրել Լա Լիգայում, դարձել 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: