Սերխիո Ռամոսը շուտով կդառնա «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ
Պաշտպան Սերխիո Ռամոսը շուտով կդառնա «ՊՍԺ»-ի խաղացող:
35-ամյա ֆուտբոլիստը թռչել է Փարիզ։ Այս մասին հայտնում է RMC Sport- ի լրագրող Մոհամեդ Բուխաֆսին:
Նախատեսվում է, որ այսօր կեսօրին իսպանացին բուժզննում կանցնի, այնուհետև երկու տարվա պայմանագիր կստորագրի փարիզյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Ռամոսը Մադրիդյան ակումբում հանդես է եկել 16 մրցաշրջան։