Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության կայքէջից։
«Անդրադարձել են մի շարք թեմաների՝ այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործմանը` մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը»։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լավրովն ու Բայրամովը ընդգծել են նաև 3 երկների փոխվարչապետերի աշխատանքային խմբի կարևոր ներդրումն ու աշխատանքը։