Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կըրապարակվի հունիսի 23֊ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քնմարկումը:Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ. Բավականին լարված եւ ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,֊գրել է Ալեքսանյանը։