Ձեր մասնակցությամբ կարտահայտեք սյունեցու միասնական դիրքորոշումը. Քաջարանի քաղաքապետն այսօր հրավիրում է հանրահավաքի
Քաջարան համայնքի սիրելի ժողովուրդ, սպասում եմ բոլորիդ այսօր` ժամը 19։00-ին, Քաջարանի մշակույթի պալատի մերձակա հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
«Ձեր մասնակցությամբ կարտահայտեք սյունեցու միասնական դիրքորոշումը, հավաքական ուժն ու աննվաճ ոգին։ Հանրահավաքին կհաջորդի համերգային ծրագիր` հայրենասիրական, ազգագրական երգերի անզուգական կատարող Արաբո Իսպիրյանի մասնակցությամբ»։