Հիբրիդային պատերազմ է մղվում Ռուսաստանի և Բելառուսի դեմ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արտաքին ճնշում է գործադրվում Ռուսաստանի և Բելառուսի վրա և իրականացվում է հիբրիդային պատերազմ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Մենք հայտարարեցինք, որ զարգացնում ենք մեր փոխգործակցությունը շատ բարդ պայմաններում։ Երկու երկրներն էլ գտնվում են արտաքին լուրջ ճնշման տակ»- ասել է Լավրովը` Բելառուսի իր գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք փորձարկում ենք հիբրիդային պատերազմի դեմ մեր մեթոդները։ Միակողմանի պատժամիջոցներից մինչև կեղտոտ տեղեկատվական արշավներ, և դուք գիտեք, թե ինչպես է տեղի ունենում այդ ամենը, ես փաստեր չեմ տա, բոլորը դա լավ գիտեն», - հավելել է Լավրովը: Հիշեցնենք, որ վերջերս տեղի էր ունեցել նաև Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել էին նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։