Փաշինյանը գերիների թվի վերաբերյալ երկու տվյալ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչը ճշտված թիվը է, չճշտվածներինը՝ 110։
Այս մասին նա ասել է Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ։
Հիշեցնենք, որ առայսօր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, թե թիվը պետական գաղտնիք է։
Ոչ պաշտոնական շրջանառվում էր գերիների մոտ 200 թիվը։
Հրադադարից հետո առ այսօր Հայաստան են վերադարձել 88 գերի։