Փաշինյանի հավաքին մասնակցելու համար մարդկանց ավտոբուսներով Երևան են բերել (լուսանկարներ)
Արդեն մի քանի օր է, համացանցում հայտնվում են տեղեկություններ այ մասին, որ իշխանություններն օգտագործել են իրենց ողջ ներուժն ու ռեսուրսները` Հանրապետության հրապարակում քանակություն ապահովելու համար։ Ու չնայած Հանրապետության ողջ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերել, այնուամենայնիվ հրապարակն այդպես էլ չլցվեց մարդկանցով։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, կասկածներ չհարուցելու համար, թե ռեսուսներն օգտագործվել են, գյուղերից ու տարբեր համայնքներից բերված մարդկանց տրանսպորտային միջոցները կանգնել են որոշակի հեռավորության վրա։ Այսօր անդրադարձել էինք նաև Գյումրիից մարդկանց քարոզարշավի համար Երևան բերող ավտոբուսներին, որոնք այդպես էլ չեն լցվել։