Մի ալարեք, ընտրացուցակներն ուսումնասիրեք. Երվանդ Վարոսյանը հայտնաբերել է, որ իրենց տանն անծանոթ մարդ է հաշվառված (ֆոտո)
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ընտրացուցակներում հայտնաբերել է իրենց տանը գրանցված մի անձի, որին անգամ չի ճանաչում: Այս մասին նա ահազանգել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա հրապարակել է ընտրացուցակի նկարը, որտեղ երևում է, որ նրանց տանը հաշվառված է ոմն «Պողոսյան Գևորգ Լյուդվիկի»: Լուսանկարին կից փաստաբանը գրել է.
«Մի ալարեք, ընտրացուցակներն ուսումնասիրեք...
Իսկ եթե որևէ մեկը ճանաչում է անհայտ պայմաններում մեր տանը հաշվառված Գևորգ Պողոսյանին, խնդրում եմ արձագանքել»: