Մեմֆիս Դեպայը կտեղափոխվի «Բարսելոնա»
Սպորտային մամուլն արդեն իսկ վստահորեն գրում է, որ կատալոնական «Բարսելոնան» մոտ է Մեմֆիս Դեպայի գործարքն ավարտելուն։ Goal.com-ը գրում է, որ այս պահին թղթաբանական հարցերն են ճշտվում, որպեսզի գործարքը վերջնականապես ավարտվի։
Նշվում է, որ Դեպայը նոր մրցաշրջանում միանշանակ հանդես կգա Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։
Հավելենք, որ Դեպայը կատալոնական ակումբ կտեղափոխվի անվճար։