«Ռեալը» կարող է գնել Տիմո Վերներին
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալացի մասնագետին դուր է գալիս Վերների խաղը և նա ցանկանում է թիմի հարձակվողական գիծը ուժեղացնել հենց գերմանացի ֆուտբոլիստի տրանսվերը գնելով։
Ընդգծենք, որ Վերներն իր հերթին այս մրցաշրջանում չկարողացավ դրսևորել իր լավագույն որակները, սակայն այդ ամենի հետ մեկտեղ Լոնդոնում վստահում են ֆուտբոլիստին։