«Մենք հայրենիք ունենք, մեր հայրենիքը չենք կարող կորցնել». Գագիկ Ծառուկյանի և արտաշատցիների հանդիպումը` ֆոտոշարքով
Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելեց քաղաքի եկեղեցին, որտեղ նրան սպասում էին հարյուրավոր քաղաքացիներ։ Մոմեր վառելուց հետո Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ շարժվեց դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ։
Այնտեղ ևս նրանց սպասում էին մարդիկ, ովքեր եկել էին հանդիպելու Գագիկ Ծառուկյանին ու ծանոթանալու ԲՀԿ ծրագրային դրույթներին։
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ շատ արագ պետք է գործի անցնել, հակառակ դեպքում կկորցնենք երկիրը։
«Մենք հայրենիք ունենք, մեր հայրենիքը չենք կարող կորցնել»,֊ասաց ԲՀԿ ղեկավարը։
Նա նկատեց, որ անկախ նրանից կընտվի ինքը թե ոչ, միևնույնն է` կանգնելու է ժողովրդի կողքին։
«Ես ձեր Ծառուկյանն եմ»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Արտաշատի հանդիպումը` ֆոտոշարքով