Արմավիրի թիվ 2 մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է ՔՊ-ի քարոզարշավ․ Ընտրությունների վերահսկման կոմիտե (ֆոտո)
Ընտրությունների վերահսկման կոմիտեն վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահում է արձանագրել։ Այդ մասին կոմիտեն հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ։
«Արմավիրի թիվ 2 մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ»,- ասված է կից տեքստում։