Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Արա Աբրահամյանին Ռուսաստանի օրվա առթիվ
«Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները Ռուսաստանի օրվա առթիվ: 1990-ի հունիսի 12-ին սկիզբ դրվեց մեր պետության նորագույն պատմությանը։ Այսօր այս տոնը միավորում է յուրաքանչյուրին, ով անկեղծորեն սիրում է իր հայրենիքը և հոգ է տանում նրա բարեկեցության համար։
Ռուսաստանի ուժն ու բարգավաճումը յուրաքանչյուրիս գործն ու պատասխանատվությունն է: Երկրի ապագան, նրա բոլոր քաղաքացիների երջանիկ ու արժանապատիվ կյանքը կախված է մեր բարեխիղճ աշխատանքից: Վստահ եմ, որ մենք կկարողանանք համարժեք պատասխան տալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և հասնել նոր հաջողությունների:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,- Դ. Մեդվեդև