Ես տեսնում եմ Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացման հնարավորությունը. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Իրականում ես տեսնում եմ Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի բացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածոը Ռոբերտ Քոչարյանը բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը՝ Մեղրիով, ինչի մասին հիմա շատ են խոսում, ապա ես մեծ կասկածներ ունեմ, որ սա աշխատելու է, որովհետև ադրբեջանական կողմն արդեն հայտարարել է, որ Նախիջևանը կապելու են Իգդիրի հետ։ Այդպիսով, մեր շրջափակումը միայն կավելանա, որովհետև մենք տրանզիտի գումար ստանալու ենք ամենաշատը 47 կմ․-ի համար։ Սա չնչին գումար է լինելու։ Իսկ եթե նրանք միացրեցին ճանապարհը Իգդիրի հետ, կարծում եմ, որ այդ երկաթուղին մեր կողմերը չի էլ հասնելու։ Դրա համար պետք է այլընտրանք ունենանք, իսկ դա Վրաստանն է։ Քարտեզին նայում ես՝ ուրիշ տեղ չկա»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում