Լաուտարո Մարտինեսը դեռևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ
Իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դեռևս նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ Մարտինեսի գործակալը սպասում է հասկանալու համար միլանյան ակումբի նոր ծրագրերը։ Խոսակցություններ կան, որ 23-ամյա արգենտինացին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։
Կատալոնական ակումբն էլ իր հերթին ցանկանում է իր թիմում տեսնել Մարտինեսին։