Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը հայտարարում, որ միջանցքի հարցում արդեն ահագին աշխատանք է կատարվել. քաղաքագետ
Քաղաքագետ Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ մեկ ամսից Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով մասնակցելու է ընտրությանը, որպեսզի նորից ընտրվի: Բայց, մինչ այս պահը որևէ մեկը տեղյա՞կ է ինչ պայմանավորվածություններ է նա ձեռք բերել հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հանդիպման ընթացքում:
Ինչի՞ շուրջ է ամիսներ շարունակ աշխատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը:
Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը հայտարարում, որ միջանցքի հարցում այդ աշխատանքային խմբում արդեն ահագին աշխատանք է կատարվել:
Եվ վերջապես այդ ի՞նչ փաստաթուղթ էր, որի գոյությունը Տիգրան Ավինյանն ԱԺ ամբիոնից փորձեց հերքելով հաստատել: Այս ամենով հանդերձ այդ ի՞նչ ապագայի մասին է խոսքը, որ համարձակվում են քարոզել»։