Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 48 մարդ և վիրավորվել 304-ը
Պաղեստինի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով 48 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ զոհերից 14-ը երեխաներ են, 3-ը՝ կանայք։
Վիրավորների թիվը հասնում է 304-ի։ Ըստ իսրայելական իշխանությունների, ընդհանուր առմամբ իրենց ուղղությամբ արձակվել է շուրջ հազար հրթիռ։
Հրթիռների մեծ մասը օդում ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Հրետակոծության հետևանքով զոհվել է 5 իսրայելացի և վիրավորվել 200-ը։