Սյունիքի իմ աղբյուրներն ասում են, որ խուճապի կարիք չկա, բայց սպասում ենք թշնամու կողմից նոր ավելի մեծ ագրեսիայի. Նաիրի Հոխիկյանի տեղեկություններով՝ փոխհրաձգություն է եղել
Սյունիքի մարզի ուղղությամբ թշնամին սանձազերծել է ագրեսիա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Նաիրի Հոխիկյանը:
«Հատկապես Սիսիանի հատվածում փորձել են դիրքերի առաջխաղացում անել։ Որոշ տեղերում փոխհրաձգություն է սկսվել։
Սյունիքի իմ աղբյուրները ասում են, որ խուճապի կարիք չկա, լայնածավալ բախումներ դեռևս չկան, բայց քանի որ Սիսիանի հատվածը ՀՀ ամենանեղ մասն է, սպասում ենք թշնամու կողմից նոր ավելի մեծ ագրեսիայի։
Առաջիկա ժամերին ավելի մանրամասն և հստակ տեղեկություններ կհրապարակեմ»։