Իսրայելական Բեր-Շեվա քաղաքի ուղղությամբ արձակվել է 100 հրթիռ
«Համաս» շարժման զինյալ թևը հանդիսացող «Ալ-Քասամ» բրիգադը 100 հրթիռ է արձակել դեպի Իսրայելի հարավ գտնվող Բերշ-Շեվա քաղաք` ի պատասխան Գազայի հատվածում գտնվող տների վրա իսրայելական օդային նոր հարվածների: Այս մասին ասվում է «Համասի» հայտարարության մեջ:
Երեկ` ժամը 18: 00-ից, պաղեստինյան խմբավորումներն իրականացնում են Իսրայելի զանգվածային հրետակոծությունները:
Իսրայելական բանակը 5000 պահեստազորի կոչ է արել ուժեղացնելու տարբեր ստորաբաժանումները պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ընթացքում: Նխվում է,որ հրթիռակոծության հետևանքվ կան վիրավորներ և զոհ: